Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրությունը

am
Adrbejani ashkharhak`aghak`akan entrowt`yowne  _100493

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հարավային Կովկասի երկրներից Ադրբեջանը միակն է, որի աշխարհաքաղաքական ընտրությունը մինչեւ վերջերս դեռեւս ճշտորոշված չէր:

  Անկախության առաջին տարիներին Ադրբեջանը կողմնորոշված էր դեպի Թուրքիա եւ նրա միջոցով՝ անվտանգության եւ համագործակցության եվրաատլանտյան միջավայր: Ադրբեջանցի շատ փորձագետներ դրանով են պայմանավորում Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունները:

    Իշխանության տիրանալուց հետո Հեյդար Ալիեւը վերականգնեց կապերը Մոսկվայի հետ, Ադրբեջանն անդամակցեց ԱՊՀ-ին եւ նույնիսկ՝ ՀԱՊԿ-ին: Կարճ ժամանակ անց, սակայն, Բաքուն հրաժարվեց Մոսկվայի գլխավորությամբ ռազմական դաշինքի անդամակցությունից, սակայն ԱՊՀ-ին անդամակցությունը պահպանեց, թեեւ տնտեսական համագործակցության հարցերում, այնուամենայնիվ, նախապատվությունը տրվեց արեւմտյան ուղղությանը:

 Խոսքն ամենից առաջ <դարի գործարք> անվանված համաձայնագրի մասին է, որով ադրբեջանական նավթի արտահանման խողովակաշար կառուցվեց` շրջանցելով Ռուսաստանը:

   Իրավիճակը հնարավորինս կարգավորելու համար Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական որեւէ դաշինքի չի անդամակցելու եւ վարելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Ադրբեջանի կախվածությունն արեւմտյան ներդրողներից պետք է ունենար նաեւ քաղաքական դերակատարության իմաստ: Պոստխորհրդային տարածքում կազմավորվեց ՎՈՒԱՄ-ը՝ որպես ԱՊՀ-ին այլընտրանք: Ըստ կանխածրագրման՝ Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Մոլդովան պետք է կողմնորոշվեին դեպի Արեւմուտք: Կազմակերպության, այսպես կոչված, գլխավոր մոդերատորի դերը վերապահվում էր Ադրբեջանին:

 Իրավիճակը կտրուկ փոխվեց 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ադրբեջանը քաղաքական իմաստով եւ գործնականում մերկացրեց Վրաստանի թիկունքը: Ուշագրավ է, որ ռուս-վրացական պատերազմից օրեր առաջ ՌԴ նախագահ Մեդվեդեւը պաշտոնական այց կատարեց Բաքու, որի ընթացքում կողմերը ձեռք բերեցին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնություն:

  Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ՎՈՒԱՄ կազմակերպության տնտեսական եւ կոմունիկացիոն առանցքի դերակատարությունից, ինչն ընդգծված սառնություն մտցրեց Արեւմուտքի հետ հարաբերություններում:

  Դա հատկապես դրսեւորվեց Ադրբեջանի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականության կտրուկ փոփոխությամբ: Միացյալ Նահանգներն սկսեցին կոշտ քննադատել Իլհամ Ալիեւին՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականության համար:

    Իրավիճակը գրեթե անփոփոխ մնաց Օբամայի նախագահության բոլոր տարիներին: ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունն Ադրբեջանում որոշակի հույսեր արթնացրեց: Այն աստիճանի, որ ադրբեջանական մամուլն սկսեց շահարկել Թրամփի եւ ադրբեջանցի մի շարք օլիգարխների բիզնես կապերի թեման:

    Հիմնական շեշտադրումն այն էր, որ Թրամփը գործարար աշխահի մարդ է, ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները նրա համար առաջնահերթություն չեն: Ալիեւի վարչախմբի այդ հույսերը, սակայն, գործնականում չարդարացան, ինչը դրսեւորվեց նրանով, որ Բաքուն ստիպված էր դադարեցնել ԱՄՆ-ում մի քանի լոբբիստական կենտրոնների գործունեությունը, որը համակարգում էր տրանսպորտի նախարար Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը:

  Վերջինս ստիպված էր լքել ԱՄՆ-ը եւ հիմնավորվել Լոնդոնում: Այս գործի հետ կապված աղմուկն այնքան մեծ էր, որ ԱՄՆ Կոնգերսում հետաքննություն սկսվեց, եւ Ալիեւն ստիպված էր պաշտոնից հեռացնել տրանսպորտի նախարար Մամեդովին: Հուսախաբվելով Միացյալ Նահագների ուղղությամբ, վերջին՝ մեկուկես տարում, Ադրբեջանը քաղաքական ընտրության վեկտորը վերակողմնորոշում է դեպի եվրասիականություն: Այստեղ, անկասկած, մեծ է ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման գործոնը:

    Վերջին շրջանում Բաքուն ձեռնարկում է քայլեր, որոնք չափազանց զգուշավոր են, բայց հուշում են մի բան՝ Ադրբեջանը վերջնականապես փակել է Թուրքիայի միջոցով դեպի արեւմտյան աշխարհ կողմնորոշվելու հեռանկարը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ օրերս Պեկին է այցելել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը եւ բանակցություններ վարել Շանհայի համագործակցության կազմակերպության  գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ: Մամեդյարովը ներկայացրել է Ադրբեջանի պաշտոնական հայտը՝ դառնալ կազմակերպության դիտորդ:

  Մինչ այժմ ՇՀԿ-ում Ադրբեջանն ունի ,,երկխոսության պարտնյորի,, կարգավիճակ: Եվրասիական այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Ադրբեջանի քայլը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ՇՀԿ-ում նույն կարգավիճակն ունի Թուրքիան: Ըստ երեւույթին, Ադրբեջանը կատարել է գլխավոր ընտրությունը՝ ինտեգրվել եվրասիական կառույցներին, որտեղ առաջին ջութակ է Ռուսաստանը: Կարելի է ենթադրել, որ դա Ալիեւի վերջնական ընտրությունն է:

  Հաջորդիվ, ամենայն հավանականությամբԱդրբեջանը կներկայացնի ՀԱՊԿ-ում դիտորդի կամ ասոցացված գործընկերոջ կարգավիճակ ստանալու հարցը: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի քաղաքական ընտրության վեկտորի եվրասիականությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ինչ-որ մոդելավորմամբ, բայց այդ մասին կխոսենք՝ իր տեղում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ