Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ադրբեջանի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բանակցելը. «Ինտերֆաքս»-ը Ալիևի հայտարարության մասին

am ru
Adrbejani hamar anendowneli e Lerhnayin Gharabaghi Hanrapetowt`yan het banakts`ele. <<Interfak`s>>-e Aliewi haytararowt`yan masin_96995

 

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, ում հետ քննարկել է ղարաբաղյան հարցը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ղարաբաղյան հարցում:

 

«Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետը պաշտոնավարման առաջին օրերից հակամարտության կարգավորման վերաբերյալ հակասական հայտարարություններով է հանդես եկել, և այդ հայտարարություններն առնվազն զարմանք են առաջացնում: Ալիևը անընդունելի է համարել Հայաստանի վարչապետի այն թեզը, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ալիևը նաև ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմն այնպիսի տպավորություն ունի, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա », - Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Նշվում է նաև, որ Իլհամ Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին անտարբերություն չցուցաբերել Հայաստանում տիրող ներկա քաղաքական իրավիճակի հանդեպ: Ալիևը Գրեմինգերին կոչ է արել նաև ուշադրություն դարձնել « մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր բռնապետության առաջացման վրա»:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ