Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ադրբեջանի քարոզչական ֆիասկոն

am
Adrbejani k`arozch`akan fiaskon_85803

 

Հեղինակ՝ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Օգոստոսի 5-ին Euroasianet.org-ը հրապարակել է Ջոշուա Կուչերայի հոդվածը՝ «Հայերի համար դա օկուպացված տարածք չէ, այլ՝ հայրենիք» վերտառությամբՀրապարակումը պատմում է Արցախի Շահումյանի շրջանի մասին, որտեղ արդեն քառորդ դար է, ինչ վերաբնակվել են նախկին Ադրրբեջանական ԽՍՀ Շահումյանի եւ հարակից շրջաններից հազարավոր հայեր:

Հոդվածագիրը բնակչության շրջանում հարցազրույցներ է ունեցել: Մարդիկ նրան պատմել են այն սարսափների մասին, որ ապրել են Ադրբեջանում՝ ենթարկվելով էթնիկ զտման եւ բռնատեղահանության: Նրանք ասել են, որ հաստատվել են պատմական հայկական այդ տարածքում, ունեն իրենց տնտեսությունը:

Անցած տարիներին ազատագրված Շահումյանում ծնվել եւ հասակ է առել մի սերունդ, որն այդ հողը հայրենիք է համարում եւ պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել այն հակառակորդի ոտնձգությունից:

Ինչպես եւ սպասելի էր, Ադրբեջանում այդ հրապարակումը բուռն արձագանքների է արժանացել: Հակառակորդ կողմն իսկույն առանձնացրել է խնդրի քաղաքական կողմը. եթե հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Քարվաճառին, ընդ որում՝ ներկայացնելով տեղի հայ բնակչության տեսակետները, ուրեմն ԼՂ կարգավորման բանակցությունների համար ստեղծվում է հայկական տեսակետը պնդելու քարոզչական հնարավորություն:

Հարցին անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հեղինակել է պատասխան հոդված, սակայն Euroasianet.org-ի խմբագրությունը հրաժարվել է այն տպագրել: Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված է եղել Հաջիեւի հոդվածը տարածել տեղական լրատվամիջոցներով:

Ադրբեջանի իշխանությունները սովորություն ունեն պնդել, թե ԼՂ հարցում «միջազգային հանրությունը պաշտպանում է Բաքվի տեսակետը»: Հաջիեւի հոդվածի հետ կապված միջադեպը հակառակն է վկայում: Աշխարհում գնալով ամրապնդվում է այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերաբնակեցված տարածքները պատմականորեն հայկական են, իսկ այնտեղ հիմնականում ապրում են Ադրբեջանից բռնատեղահանված հայերը: Քանի որ նրանք զրկվել են իրենց բնակության վայրերից, իսկ Ադրբեջանը նրանց վերադարձը երաշխավորելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում, այլ ավելի է խորացնում հայատյաց քաղաքականությունը, ուրեմն այդ մարդիկ իրավունք ունեն ապրելու ազատագրված տարածքներում: Ընդ որում, վերոհիշյալ հրապարակման մեջ խնդիրը դիտարկված է հենց այս՝ բացառապես մարդասիրական դիտանկյունից:

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ ենթարկվել է ֆիասկոյի:

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ