Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը դիտարկելու դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. ՀՀ ԱԳՆ

am ru
Adrbejani, HAPK-in ew EATM-in andamakts`elow harts`e ditarkelow depk`owm Hayastane kogtagortsi vetoyi ir iravownk`e. HH AGN_90950

Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: 

Վերջինս ընդգծեց. «ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է, և այն երկակի մեկնաբանության կարիք չունի: Այդ դիրքորոշումը հստակ բարձրաձայնվել է արտգործնախարար Մնացականյանի կողմից»:

 

Նաղդալյանը նշեց, որ վերլուծական շրջանակներում քննարկումներ իսկապես տեղի են ունենում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ, սակայն դրանք իրականացվում են ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության վրա: 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ