Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով Փաշինյանը զրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ

am
Adrbejanin zenk` vacharhelow t`emayov P`ashinyane zrowyts` e ownets`el Belarhowsi nakhagahi het_79691

Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Մենք այդ թեմայով զրուցել ենք, և ես նրան հայտնել եմ բոլոր մտահոգություններս»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ քաղաքական բոլոր շփումներում նա բարձրացնում է Հայաստանի Հանրապետության շահերին առնչվող բոլոր հարցերը կամ առնվազն որոշակի շրջանակ, որն օրակարգի հետ համընկնում է:

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանն ասում է՝ եկեք փոխադարձ պարտավորությունների ճշտում իրականանցնեք: «Եթե մենք ՀԱՊԿ անդամ պետություն ենք, նշանակում  է՝ մենք ձեր առաջ ունենք պարտավարություն, դուք մեր առաջ ունեք պարտավորություն: Եկեք այդ պարտավորությունների շրջանակը ճշտենք ու պահպանենք: Մեր խնդիրն է բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը ՀԱՊԿ շրջանակներում և, հետևաբար, մեծացնել նաև կազմակերպության արդյունավետությունը, և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք: Ինչո՞ւ մենք պետք է անընդհատ խոսնեք պատերազմի վերսկսման մասին առանձին վերցրած երկու երկրների հարաբերությունների համատեքստում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ