Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրիանո Չելենտանոն այսօր նշում է իր 80-ամյակը

am
Adriano Ch`elentanon aysor nshowm e ir 80-amyake_38301

Իտալացի աշխարհահռչակ երգիչ է, երգահան, կինոդերասան, կինոռեժիսոր  Ադրիանո Չելենտանոն ծնվել է 1938թ. հունվար 6-ին Միլանում:

Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ դեմքերից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը»(1980),  «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը: Այս ֆիլմերից գուցե շատերն եմ դիտել, բայց շատ վաղ հասակում, և միայն հիշում եմ «Անսանձի սանձահարումը»  ֆիլմը:

Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական

Պատանեկան տարիքում Ադրիանոն հաճախ էր նմանակում ամերիկացի կատակերգու Ջերի Լուիսին, և Չելենտանոյի քույրը նմանակողների մրցութին է ուղարկում եղբոր մի լուսանկարը, որում նա Ջերի Լուիսի կերպարով էր։ Արդյունքում Ադրիանոն զբաղեցնում է առաջին տեղը և շահում 100000 լիր։ Այդ ժամանակ էլ Ադրիանոն սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և մասնավորապես ռոք-ն-ռոլով, և նա շատ այլ իտալացիների նման լսել էր 1955 թ.՝ «Դպրոցական ջունգլիներ» ֆիլմի ցուցադրության ժամանակ. այդ ֆիլմում հնչում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգը:

Այդ օրինակից ոգևորված՝ Չելենտանոն անդամակցում է Rock Boys խմբին, որի կազմի մեջ մտնում էին Ջորջո Գաբերը, Լուիջի Տենկոն ու Յանաչի Էնցոն: 1954 թ. Չելենտանոն սկսում է երգեր գրել ու կատարել սեփական ստեղծագործությունները, իսկ մեկ տարի անց սկսում է համագործակցել ընկերոջ՝ Միկի Դել Պրետեի (իտալ.՝ Miki Del Prete) հետ, ով հետագայում բազմաթիվ երգեր գրեց Ադրիանոյի համար և երկար ժամանակ նրա պրոդյուսերն էր:

Ադրիանո Չելենտանոն պատմում էՄայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որը շատ էր սիրում: Միացնում էր ձայնապնակն ու ասում. «Ադրիանո, տե՛ս, արդեն ժամը ութն է»: Թեև իրականում դեռ ժամը յոթն էր: »

Նրա առաջին պաշտոնական ելույթը տեղի է ունեցել 1957 թ. մայիսի 18-ին Միլանի Ձմեռային պալատում. Rock Boys խմբի հետ միասին նա մասնակցում է «Ռոք-ն-ռոլի իտալական առաջին փառատոնին»։ Մրցույթին մասնակցում էին իտալական բազմաթիվ խմբեր, որոնք գրեթե բոլորը ժյուրիի դատին են ներկայացնում ամերիկացի հայտնի երաժիշտների երգեր։ Սակայն Rock Boys խումբը ռիսկի է դիմում՝ հանդես են գալիս «Ciaoti dirò» (հայերեն՝ Ես կասեմ քեզ «չաո») սեփական երգով, և հաղթում:

Չելենտանոն երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար։

1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս)։ 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը։

Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին։

 

Նրա կինը հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին է։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում։

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ