Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Աֆրինը շրջափակման մեջ է

am
Afrine shrjap`akman mej e_48562

Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ մարտի 12-ից սիրիական Աֆրին քաղաքը շրջափակման մեջ է: Այս մասին ասվում է թուրքական հրամանատարության հայտարարության մեջ:

«Մարտական գործողությունների արդյունքում 2018թ.-ի մարտի 12-ին Աֆրինի կենտրոնական հատվածը գտնվում է շրջափակման մեջ: Վերահսկողություն է սահմանված գործողությունները շարունակելու տեսանկյունից չափազանց կարևոր շրջաններում», - ասվում է հայտարարության մեջ:

Գլխավոր շտաբը նաեւ նշել է, որ Աֆրինի տարածաշրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմականգործողության մեկնարկից ի վեր 3393 «զինյալ է չեզոքացվել»: Խոսքը խոսում զինվորների «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի», «Քրդստանի բանվորական կուսակցության», «Ժողովրդավարական միություն» կուսակցության  եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի զինյալների մասին է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր շտաբը հունվարի 20-ին մեկնարկել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որն ուղղված է Աֆրինի շրջանի քրդական միավորումների դեմ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ