Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ահվազի ահաբեկչությունը կատարել են Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի կողմից ֆինանսավորվող մարդիկ. Խամենեի

am
Ahvazi ahabekch`owt`yowne katarel en Saowdyan Arabiayi ew AME-i koghmits` finansavorvogh mardik. Khamenei_102185

Իրանը դաժանորեն կպատժի վախկոտներին, ովքեր կանգնած են Ահվազի ահաբեկչության հետեւում, ինչի հետեւանքով 25 մարդ է զոհվել։

Այս մասին հայտարարել է ԻԻՀ-ի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Սաեդ Խամենեին:

Նրա խոսքերով՝ այս դեպքը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ իրանցիները «զարգացման եւ գերազանցության պատվաբեր ճանապարհին բախվում են բազմաթիվ թշնամիների»։ Ըստ նրա՝ սա կատարել են այն մարդիկ, ում ԱՄՆ-ը ամեն անգամ փրկում է, երբ նրանք դժվարության են հանդիպում Իրաքում եւ Սիրիայում։

Հիշեցնենք որ, Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող զինված անհայտ անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության հետեւանքով զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ահվազ» խմբավորումը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ