Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ակադեմիան խանութ չէ, որ այսօր բացես, վաղը՝ փակես. Ռադիկ Մարտիրոսյանը՝ նախարար Հարությունյանի հայտարարության մասին

am
Akademian khanowt` ch`e, or aysor bats`es, vaghe, p`akes. Rhadik Martirosyane, nakharar Harowt`yownyani haytararowt`yan masin_81615

 Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

    Օրերս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում խոսել էր Գիտությունների ազգային ակադեմիայի հնարավոր փակման մասին«Շահագրգիռ քննարկում է եղել ակադիմիկոսների հետ, իհարկե նրանցից  մի քանիսը շատ կտրուկ սկսեցին դիմադրել, երբ որ խոսվում էր ակադեմիայի հնարավոր փակման մասին, բայց իմ ուղերձն է նրանց, որ ներկա կառավարության օրոք չկա այնպիսի հարց, որը չի կարող չքննարկվել: Այս հարցը լուծվելու է փաստերի և փաստարկների վրա, որոշ ակադեմիկոսների ես պետք է խնդրեմ ցույց տալ իրենց վերջին 5 տարվա գիտական գործունեությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:

 

Նախարարի այս խոսքերն արժանացել են սուր քննադատության, մասնավորաբար, գիտական շրջանակների կողմից:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը  խնդրի առնչությամբ  զրուցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Մարտիրոսյան, որպես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ինչպե՞ս եք վերաբերվում ակադեմիայի հնարավոր փակման մասին նախարարի հայտարարությանը:

-Ակադեմիան խանութ չէ, որ այսօր բացես, վաղն էլ փակես: Ակադեմիան հզոր կառույց է, որ 75 տարիներ Հայաստանի անունը բարձր է պահել աշխարհի գիտական, մշակությաին գործընթացներում: Մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ասաց, որ ամեն մեկը կարող է իր կողմից տեսակետ առաջարկել՝ քննարկենք, եթե որևէ մեկը կհամոզի, որ ԳԱ ակադեմիայի չլինելու դեպքում մեր գիտությունը ծաղկելու է՝ կփակենք, իսկ եթե ուրիշ հնարավոր տարբերակ կա՝ եկեք քննարկենք:

-Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքից կարելի է ենթադրել, որ նա  կասկածի տակ է դնում Ակադեմիայի անդամ, որոշ գիտնականների գիտական գործունեությունը, ի՞նչ կասեք այս մասին:

- Դրանք հայտարարություններ են, յուրաքանչյուր ասված պետք է լինի հիմնավորված: Մենք նախարարի հետ ունենք պայմանավորվածություն օգոստոսի վերջին նորից հանդիպելու, և պատրաստվում ենք այդ հայտարարության համար մեր ակադեմիկոսների վերջին տարիներին արած գիտական, գիտատեխնիկական  արդյունքները ներկայացնել: Կներկայացնենք այն արդյունքները, որոնք մեր  տնտեսության, մեր պաշտպանության հարցում այսօր կիրառվում ենՆաև կքննարկենք գիտության զարգացման ճանապարհներըթե գիտության ո՞ր ճյուղերը պետք է զարգանան, հայագիտության վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Այնքան խնդիրներ կան գիտության ոլորտում, որ դրա՛նց մասին պետք է խոսենք, և ո՛չ թե Ակադեմիան փակելու

   Ի դեպ, մեկն էլ կար, ասում էր՝ եկեք վաճառենք ակադեմիայի շենքը: Այդպիսի հայտարարություններ անողները գալիս են և գնում, իսկ Ակադեմիան անսասան կանգնած է իր խնդիրները լուծելու ճանապարհին, և շարունակելու է իր գործունեությունը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ