Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ամենայն Հայոց Հայրապետի անձը սուրբ է և անձեռնմխելի

am
Amenayn Hayots` Hayrapeti andze sowrb e ew  andzerhnmkheli_65748

Հայ եկեղեցու և Մայր Աթոռի դեմ օրերս հնչող մեղադրանքներին է անդրադարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով:

Հոգևորականի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Հոգևոր կյանքն ալեկոծած այս վիճակի պատասխանատուները ոչ թե երևան եկած այդ մի քանի ուխտադրուժ և կույր եկեղեցականներն են, այլ նրանք, ովքեր տակավին ստվերում ենԲայց այդ նվաստ հոգիներն իրենց խամաճիկներով մատնում են յուրյանց անձերը: Որքա՜ն էլ փորձում են այս և այն տեղ իրենց անձով հանդես գալ՝ գրելով, խոսելով, լռելով և այլ դրսևորումներով, այդուհանդերձ ստվերի մեջ ուրվագծվում են իրենց անձերն ու անունները... Վա՜յ ձեզ, հիմարներ և կույրերՎա՜յ ձեզ, կեղծավոր հոգևորականներԱյո, ցավալի է, շատ ցավալի է, որ այս անհեթեթ նախաձեռնության մեջ կան հոգևորականներ: Հոգևորական, որ համայն հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծունկ է խոնարհել, սրբազան ուխտ կնքել և առաջի Աստծո խոստացել՝ լինել հնազանդ և հավատարիմ Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Հայրապետին: Իսկ այս ուխտը հիմքն է հոգևորականի կյանքի և ծառայության: Այդ սրբազան ուխտն է, որ հոգևորականին զատում է որևէ աշխարհիկ պաշտոնյայից: Այդ սրբազան ուխտն է, որով անձն արժանի է լինում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական սուրբ ձեռնադրությանն ու օծմանը:

Որևէ կերպ դրժել այդ սրբազան ուխտը՝ կնշանակի լինել դասալիք, դավաճանել հանդեպ Եկեղեցին, ազգն ու հայրենիքն ունեցած աստվածային առաքելությունը, ուստիև որպես կանոնազանց՝ ենթակա լինել ամենախիստ պատժի:

Այն, ինչ անում են այսօր մի քանի եկեղեցականները՝ հենց սրբազան ուխտի դրժում և դավաճանություն է:

Չեմ ուզում անդրադառնալ նրանց անձերին (թեև ասելու նյութ ի պաշտոնե շա՜տ կա այդ առումով), բայց կուզեմ շեշտել հետևյալը՝ անբարոյականությունից առավել թշնամություն է Հայոց Եկեղեցու հանդեպ՝պահանջել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հրաժարականը: Հայրապետ, ով իր գահակալության առաջին օրվանից սկսեց եկեղեցաշեն առաքելություն: Հայրապետ, ով իր անցյալի մեծ վաստակով արժանի էր եղել Երանաշնորհ Տ.Տ. Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի մասնավոր սիրուն, բարձր գնահատանքին և անսահման վստահությանը: Հայրապետ, ով ազնվությունն ու վեհանձնությունն ունեցավ 1995 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ՝ հանուն Հայ Եկեղեցու միության հրաժարվելու կաթողիկոսական գահից՝ հօգուտ երջանկահիշատակ Տ.Տ. Գարեգին Ա. Կաթողիկոսի: Հայրապետ, ում հավատացին և վստահեցին մի քանի տասնյակ ազգային բարերարներ՝ մեծագումար նվիրատվություններով կառուցելով ու շենացնելով Մայր Աթոռը, մեր թեմերն ու ծուխերը: Հայրապետ, ով Հայոց Եկեղեցու Ճեմարանը բարձրացրեց և դարձրեց աստվածաբանական համալսարան՝ հավասարեցնելով օտարերկրյա հոգևոր ու աշխարհիկ համալսարանների գիտական աստիճանին: Հայրապետ, ով սիրով և հոգեկան անհուն ուրախությամբ օրհնեց ճեմարանավարտ սաների քահանայական ձեռնադրությունները՝ առատացնելով ի Հայադտան և ի Սփյուռս հոգևոր սպասավորների այնքա՜ն նոսր շարքերը: Հայրապետ, ով տասնյակներով հոգևոր ու հայագիտական գրականություն հրատարակեց՝ հագեցնելով հավատացյալների գրական ծարավն ու քաղցը: Հայրապետ, ում օրհնությամբ, Սբ Էջմիածնի տպագրության ողջ պատմության ընթացքում, առաջին անգամ լույս ընծայվեց Սբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը: Հայրապետ, ում նախաձեռնությամբ և ջանքերով դպրոցական մեր երեխաներն առիթ ունեցան սերտելու «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան: Հայրապետ, ով հայոց բանակում հաստատեց հոգևոր առաջնորդություն: Կարելի է դեռ երկար թվարկել Շնորհազարդ Գարեգին Վեհափառ Հայրապետի արարումները, սակայն այսքանն էլ բավ է, որ բանական անձը գիտենա, թե ով է այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գիտենա և գոհանա, որ Տեր Աստված հենց ա՛յս Հայրապետի ընտրությամբ մեծապես օրհնեց Հայոց Եկեղեցին և Ազգը: Եվ այսօր՝ Կորյուն աբեղան և իր տեսանելի հետևորդներն ու անտեսանելի (բայց իմանալի) առաջնորդները, համարձակվում են Ամենայն Հայոց Հայրապետի մասին չարարախոսել և ամեն սուտ տարածելԱմենատես Աստված ամենքին իրենց արժանին է հատուցելու թե՛ այստեղ, թե՛ Ահեղ ատենի օրը: Մեր հորդորն է և կոչը, որ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ կա ժամանակ ներման կամուրջն անցնելու՝ դուք, ամենքդ, կանգ առեք և խոստովանեցեք. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…»: Գիտակցեք, որ ձեր այս նախաձեռնությունը սխալ է, անընդունելի և դատապարտելի: Հասկացեք, որ Ձեր անմիտ քայլով փորձության եք ենթարկում ձեզ հավատացած հոգիներին, ովքեր ձեզ ընդունել են ու վստահել ձեր հոգևորական լինելու համար: Հասկացեք, որ դուք այդ վսեմ աստիճանին եք արժանացել Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ոչ թե Եկեղեցին հիմարություններով փոթորկելու, այլ ավետարանելու և խաղաղություն բաշխելու համար:

Եվ, վերջապես, թող ձեր գլուխը մտնի այն ճշմարտությունը, որ ոչ մի հոգևորական՝ լինի բարձրաստիճան, լինի խոնարհաստիճան, ձեզ չի՛ միանալու, չի՛ սատարելու, քանի որ դուք և ձեր քայլն արդար չեք, դուք և ձեր քայլը հայհոյություն եք Սուրբ Հոգու դեմ. «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԻԲ. 31-32): Իսկ Հայոց Եկեղեցում, հայ իրականության մեջ Սուրբ Հոգու շնորհաց զեղման աղբյուրն Ամենայն Հայոց Հայրապետն է, ում «Անձը սուրբ է և որպէս Վեհապետի՝ անձեռնմխելի» (ՏԵ՛Ս «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության», գիրք Ե., Երևան, 1999, էջ 515):

Աստված մեզ օգնական, իսկ ձեզ՝ դատավոր:

 

Ասողիկ քահանա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ