Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

am
Amenayn Hayots` Kat`oghikose endownets` HH Ashkhatank`i ew sots`ialakan harts`eri nakhararin_83427

 Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

 

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` երեխաների պաշտպանությանն ուղղված խնամքի կենտրոններին:

Այս առնչությամբ քննարկվեցին նախարարության և Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջև գործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ