Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին

am en ru
Amenayn Hayots` Kat`oghikosn endownel e HH nakhagahi t`eknatsow Armen Sargsyanin_41627

Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետական  կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:

     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում:

     Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ պրն. Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները և Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին և աշխարհասփյուռ ժողովրդին:

     Իր հերթին պրն. Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման առիթով, Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների և կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների և սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին:

Անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին և առաքելությանը` նա ընդգծեց, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ և ձևավորվելու է նոր մշակույթ:

     Դրական որոշման կայացման դեպքում Արմեն Սարգսյանը կարևորեց ողջ ազգի հոգևոր առաջնորդի օրհնությունն ու աջակցությունը:

     Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ