Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սերգեյ Մինասյանին

am en
Amenayn Hayots` Kat`oghikosn endownel e Rhowminiayowm HH noranshanak despan Sergey Minasyanin_33894

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանին:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի և Ռումինիայի միջև բարեկամական հարաբերությունների ու գործակցության առավել ամրապնդման:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել դեռևս վաղ միջնադարից ձևավորված հայ-ռումինական սերտ կապերին, ինչպես նաև հայ համայնքի պատմական կարևոր դերակատարությանը Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում` նշելով, որ շնորհիվ գովարժան իր վաստակի ռումինահայությունն այսօր վայելում է երկրի իշխանությունների հարգանքը:

Զրույցի ընթացքում պրն. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքերի համար՝ հավաստիացնելով, որ իբրև դեսպան պիտի իր ջանքերը ներդնի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման համար: Նորանշանակ դեսպանը իր առաքելության մեջ կարևորել է գործակցությունը Ռումինիայի հայոց թեմի և ազգային հաստատությունների հետ:

Խոսվել է նաև Հայաստանյայց Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ