Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ամերիկյան դատարանները չեն կարող մեղադրել Թուրքիային. Էրդողան

am
Amerikyan datarannere ch`en karogh meghadrel T`owrk`iayin. Erdoghan_33639

Ամերիկյան դատարանները չեն կարող մեղադրանք ներկայացնել Թուրքիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը:

Էրդողանը, ամերիկյան դատարանները մտացածին է անվանել, քանի որ դրանցում FETO-ի անդամներ կան (ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպությունը): «Դրանք երբեք չեն կարողանա մեղադրել իմ երկրին»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն այն համոզմունքն է հայտնել, որ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին կաշառք տալու մեջ մեղադրանք հնչեցրած Ռեզա Զարաբի նկատմամբ գործում կեղծ ապացույցներ են տրամադրել FETO-ի կողմնակիցները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ