Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Անձի պաշտամունքի չի՞ վերածվում այս ամենը. «Առավոտ»

am
Andzi pashtamownk`i ch`i? veratsvowm ays amene. <<Arhavot>>_85759

 «Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ կբացվի: Հիմա էլ թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում, հեղինակներն օրերս ներկայացրել են կոմիքսների հավաքածուն: Գլխավոր դերերում վարչապետ Փաշինյանն է «քայլ արած» իր փոքրիկ թիմի հետ, ավելի ճիշտ՝ թիմի կորիզի:

Մարդիկ հեղափոխության առաջնորդների նկատմամբ իրենց սերն արտահայտում են շապիկների և անգամ մեքենաների վրա «դաջվածքներով»: Չէ, լավ է, սիրում են՝ արտահայտվում են, բայց հանկարծ այս սերը չվերաճի անձի պաշտամունքի՝ մանավանդ, որ շատերը սրերով են ընդունում նոր կառավարության հասցեին ուղղված որևէ քննադատություն:

Երեկ «Առավոտը» փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նախ թանգարանում՝ հեղափոխության թեմայով ցուցադրությունը, հետո կոմիքսները, արդյոք այս ամենը չի՞ վերածվում անձի պաշտամունքի:

«Հըմ... չգիտեմ, չեմ կարծում՝ այդպես է: Կոմիքսների գրքի բացմանը մասնակցել եմ, այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Նախաձեռնությունը Ամերիկյան համալսարանի շրջանավարտներինն էր, որոնք որևէ կապ չունեին հեղափոխության մասնակիցների հետ: Ես նման ռիսկեր, անկեղծ ասած, չեմ տեսնում, բայց եթե մարդ կա՝ տեսնում է, իր իրավունքն է և պետք է բարձրաձայնի»,- պատասխանեց Ավինյանը: Այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Ստացվում է՝ ոչ թե մեկ անձի պաշտամունք, այլ անձերի պաշտամունք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ