Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Անհարգալից վերաբերմունք լրագրողների հանդեպ. Եկեղեցու դեմ շարժումը մոլագարության է վերածվում (տեսանյութ)

am
Anhargalits` verabermownk` lragroghneri handep. Ekeghets`ow dem sharzhowme molagarowt`yan e veratsvowm (tesanyowt`)_71782

  Երեկ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներ Կարեն Պետրոսյանը, Հայր Կորյունը, Արտակ Ալավերդյանը և Մանուել Մանուկյանը լրագրողների հանդեպ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, որի պատճառով ասուլիսն ընդհատվել է: 


Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս է, ինչ հանրապետությունում մի խումբ հավատացյալներ շարժում են ծավալել, որով պահանջում են կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում: 

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անվանման շարժումն իրեն համարում է ազգային-եկեղեցական: Եթե սկզբում շարժումը կրում էր բանավեճային բնույթ, ապա վերջերս այն ստացել է ծայրահեղական դրսևորումներ, մասնավորապես, երեկ «Նոյան Տապան» մամուլի ակումբում շարժման հրավիրած ասուլիսին ներկա մեր գործընկերները ստիպված են եղել ընդհատել ասուլիսը՝ չհանդուրժելով բանախոսների սադրիչ պահվածքը, երկարաշունչ դասախոսությունները և լրագրողների գլխին կարդացած քարոզը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ