Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել. Էդմոն Մարուքյան

am
Anhrazhesht e artahert` khorhrdaranakan entrowt`yownner ants`kats`nel. Edmon Marowk`yan _79763

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՅԴ-ն առաջարկել է սահմանել մեկ ռեյտինգային համամասնական ցուցակ ամբողջ հանրապետության համար՝ քաղաքացիներն են որոշում, ում որ տեղում դնել: Առաջարկին կողմ են «Ելքը»  և ՀՀԿ-ն՝ վերապահումներով:


ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան. ՀՀԿ-ն առաջարկում է մի մոդել, որը վերացնում է կարևոր երկու թերություն: Առաջինը՝ մենք ընտրողին հնարավորություն չենք տալիս որոշել, թե ովքեր պետք է ցուցակից գնան խորհրդարան, երկրորդ՝ ապահովել տարածքային ներկայացվածություն: Եթե համեմատեմ առաջարկված երեք մոդելները՝ կառավարության, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի մոդելները, կարծում եմ, որ կառավարության ու «Ծառուկյան» դաշինքի մոդելներն ունեն այս թերությունները, իսկ ՀՅԴ-ի մոդելն ունի մեկ թերություն: Մյուս կողմից ՀՅԴ-ի առաջարկը հաշվարկի խնդիր ունի: Ես չեմ հավատում, որ գիշերը հնարավոր կլինի ընտրատեղամասում ցուցակների բաշխում անել: Մենք ունենք քվեաթերթիկները չփոխելու երաշխավորություն, որովհետև կան դրոշմակնիքներ, որոնք չես կարող տանել այստեղից այնտեղ: Այս պարագայում, եթե մենք ստիպված լինեինք ընտրություն կատարել առաջարկվածներից, կպաշտպանեինք ՀՅԴ-ի առաջարկը, կարծելով, որ պետք է խուսափել կուսակցական վերնախավի գերիշխանությունից: Սա մոդել է, որը հնարավորություն է տալիս ուժեղացնել կուսակցական գերիշխանությունը:

«Ելք»-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյան. ՀՅԴ-ի առաջարկը՝ ռեյտինգային ընտրակարգ, որը ենթադրում է հանրապետության տարածքով մեկ ռեյտինգային դասավորվածություն, մենք էլ ենք կարծում, որ լավ տարբերակ է, քննարկելի տարբերակ է, եղած տարբերակներից լավն է: Բայց հաշվարկի հետ կապված մտահոգություններ կան: Իրավիճակն այնպիսին է, որ տեղի կունենան արտահերթ ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ 2000 ընտրատեղամասում թրեյնինգներ պետք է անցկացվեն, որ մարդիկ հասկանան, թե ինչպես է գործելու ընտրակարգը: Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, այդ դեպքում ընտրությունները հետ են ընկնում, իսկ դա նշանակում է, որ առկա վիճակը, որտեղ պարզ չէ, թե ԱԺ-ում ով է ընդդիմություն, ով է իշխանություն, ձգձգվելու է: Դրա համար անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ