Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի

am en ru es
Ankakhowt`yan ogtin menk` k`vearkel enk` azgovi ow pataskhanatvowt`yownn el partavor enk` krel azgovi_100553

 Հայոց  նորագույն պատմությունը սկսվեց  Արցախյան ազատագրական շարժումով, որով դրվեց պետականազուրկ  վիճակից պետական կենսակերպին անցնելու դարաշրջանի սկիզբը։

Չնայած մեր  նորանկախ երկրին բաժին ընկած՝ ծայրահեղորեն անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակին՝ 1991 թվականին հայության գոյության վրա կախված  սպառնալիքին, մեր ժողովրդը չընկրկեց,  նրան ոչինչ հետ չպահեց սեփական ճակատագիրը տնօրինելու նպատակադրումից։

Պետականությունն ազգի գոյատեւման հիմնական միջոցից ու նպատակից ավելին է։ Այն բացարձակ արժեք է։ Եվ սա ուղղակի ասված խոսքեր չեն:

    Ոչ մի ուժ չի կարող ստիպել հայ մարդուն հրաժարվել ի՛ր ինքնությունից, ի՛ր անցյալից, իր հայրերի ժառանգությունից, ի՛ր արմատներից։  

Այս առումով պետականությունը ազգի գոյատեւման հիմնական միջոցից ու նպատակից ավելին է։ Եվ ուրեմն՝ բացարձակ արժեք լինելով՝ հավերժության գրավական է։ 

Անկախության օգտին  քվեարկել ենք ազգովի, ուստի նրա հանդեպ ունեցած պատասխանատվությունը եւս պարտավոր ենք կրել ազգովի։

 

Չնայած այս տարիներին մեր պետությանը բաժին հասած բոլոր դժվարություններին, որոնք այսօր էլ ամբողջությամբ հաղթահարված չեն, հպարտությամբ պիտի նշենք, որ երբեւէ չի սասանվել մեր հավատը ազատության, անկախության գաղափարների նկատմամբ։

 

ՀԱՅ ՁԱՅՆ

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ