Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Անկարան պատրաստ է կիրառել S-400 ՀՕՊ-ը. Էրդողան

am ru
Ankaran patrast e kirarhel S-400 HOP-e. Erdoghan_66646

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի պատրաստ է օգտագործել C-400 զենիթահրթիռային համակարգը, եթե դրա համար անհրաժեշտություն առաջանա: Վերջինս հավելել է, որ Անկարան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը չի գնում «պարզապես պահեստում պահելու համար»: Հաղորդում է Hurriyet թերթը:

«Դրանք պաշտպանական համակարգեր են, ի՞նչ ենք անելու առանց դրանց: Ի՞նչ է, նորից պետք է ապավինենք Միացյալ Նահանգներին», - նշել է Էրդողանը:

Ըստ նախագահ Էրդողանի՝ Անկարան մի քանի տարի նմանատիպ հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրել Վաշինգտոնից, սակայն մերժվել է:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի դեկտեմբերին Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության արդյունաբերության ներկայացուցիչները Անկարայում ստորագրեցին S-400 մատակարարման վերաբերյալ վարկային պայմանագիր:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ