Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ապազգային տարրի՝ Փաշոյանի վռնդումը կառավարությունից մեր հասարակության հաղթանակն է. Արմեն Այվազյան

am
Apazgayin tarri, P`ashoyani vrhndowme karhavarowt`yownits` mer hasarakowt`yan haght`anakn e. Armen Ayvazyan_78459

 «Հայրենիքի պաշտպանությունը շիզոֆրենիա համարող այս հոգեպես թուրքահպատակը հեռացավ»,- ասում է քաղաքագետպատմաբան Արմեն Այվազյանն ու նկատում՝ ժամանակն է  մի շարք կարևոր եզրակացություններ անել. 

 Առաջին, նա աշխատանքից վտարվեց ոչ թե իր վերադասի իսկույնևեթ կայացրած՝ դատապարտում պարունակող համապատասխան որոշմամբ, այլ միմիայն ապրիլյան հեղափոխության շնորհիվ արթնացած հասարակության առողջ հատվածի ուժգին ճնշման արդյունքում։

Երկրորդ, Փաշոյանը հեռացավ հոխորտանքով։ Դույզն իսկ կասկած չկա, որ ինքն ու իր համախոհ-թիմակիցները, որոնք վերջին օրերին ատամներով պաշտպանում էին նրա հակապետական մտքերը, շարունակելու են կատաղի պայքարը հայրենասիրական բոլոր տեսակի դրսևորումների դեմ։ Այս հինգերորդ շարասյանը ապագայում ևս կտրամադրվեն մեծ ռեսուրսներ՝ դրսից։


Երրորդ, հայկական խոշոր քաղաքական կուսակցություններից և ոչ մեկը չհամարձակվեց պաշտոնական դիրքորոշում հայտնել այս կարևոր ՔԱՂԱՔԱԿԱՆ հարցով։ Ինչպես միշտ, հասարակությանը հուզող հրատապ հարցերը նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում (վերջին օրինակներից է նաև Ամուլսարը)։

  Պատմաբանը  մտահոգ է, Հայաստանում քաղաքական կուսակցություններն այդպես էլ չեն կայացել, դրանք ընդամենը խմբային նեղ շահեր արտահայտող կոռումպացված միավորումներ են, ինչը պետք է ի վերջո գիտակցի մեր ժողովուրդը. «Ըստ այդմ, կուսակցությունների վրա հիմնվող խորհրդարանական մոդելը Հայաստանի Հանրապետությանը խստորեն հակացուցված է։ Պատմական այս փուլում և առավել ևս մեզ պես պատերազմող պետության համար շատ ավելի ճիշտ ու հարմար է նախագահական կամ կիսանախագահական մոդելը։ Լավագույն ու ամենաքիչ տվայտանքներով լուծումն այն կլիներ, եթե համատարած կեղծիքների շնորհիվ ընդունված գործող սահմանադրությունը չեղյալ հայտարարվեր։ Այդպիսով, մեխանիկորեն կվերադառնայինք նախորդ սահմանադրությանը՝ կիսանախագահական մոդելին։


Եզրափակելով իր խոսքը քաղաքագետն ասում է. «Ամեն դեպքում, այս ապազգային տարրի վռնդումը հասարակության հաղթանակն է։ Հաղթանակ, որ նախկին ռեժիմի օրոք հնարավոր չէր պատկերացնել»։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ