Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արա Բաբլոյանը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական օրվա առթիվ

am en
Ara Babloyane shnorhavorel e khaghaghapahnerin masnagitakan orva arht`iv_63300

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Խաղաղապահի միջազգային օրվա առթիվԻնչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունիցուղերձում ասվում է.

«Սիրելի խաղաղապահներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու անձամբ իմ շնորհավորանքներն եմ փոխանցում ձեզ Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ և մաղթում անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:

Դուք դժվարին ու շնորհակալ առաքելություն եք իրականացնում Հայաստանից շատ ու շատ հեռվում և բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի աջակցությունն եք բերում աշխարհում խաղաղության վերահաստատման սուրբ գործինՄենք հպարտանում ենք ձեր բարեխիղճ ու անձնվեր ծառայությամբ և դրան տրվող բարձր գնահատականով:

ԿոսովոյումԱֆղանստանում ու Լիբանանում բացվող ամեն խաղաղ կամ վտանգներով լի առավոտ ձեր հարազատների հետ մենք նույն ուրախությունն ու անհանգստությունն ենք ապրում:

Աստված պահապան ձեզ և բոլոր խաղաղապահներին»: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ