Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան այցի մեսիջները(տեսանյութ)

am
Ararat Mirzoyani vashingtonyan ayts`i  mesijnere(tesanyowt`)_79999

Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի Հայաստանի առջև բացված եզակի հնարավորությունը: Այս մասին, ԱՄՆ կատարած իր այցի ժամաակ հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Երևանում, կառավարությունում, թե որևէ մասնավոր տանը, թե Վաշինգտոնում, թե Փարիզում, թե Տոկիոյում որտեղ հայ կա, մենք պետք է բոլորս քաջ գիտակցենք և հսկայական պատասխանատվություն ունենանք Հայաստանում ստեղծված  հնարավորության համար: Ես վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ՝ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի զարգացումն ապահովելու համար՝ Հայաստանում ու սփյուռքում»,-ընդգծել է նա:

Միրզոյանի խոսքով, Հայաստանի զարգացման համար ՀՀ կառավարությունն ակնկալում է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների, բայց նաև բոլոր հայերի աջակցությունը՝ Տոկիոյից մինչև Գլենդել:

Իսկ Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոնի ներկայացուցչության  ղեկավար Բրայար Արդունին նշել է, որ այցը օգնեց ամրապնդել ինչպես Հայաստան-ԱՄՆ, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Վաշինգտոնում իր հանդիպումների ընթացքում ամերիկյան օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներին պարզ հաղորդագրություն է փոխանցել. «Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը, նաև չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքները փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում: Բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով կամ ոչ՝ հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, չունեն այլընտրանք, քան կանգնել ՀՀ նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում»:

Վաշինգտոնում Համաշխարհային բանկում աշխատող Տիգրան Փարվանյանը, ով նախկինում բողոքի ակցիաների է մասնակցել ՀՀ դեսպանատան առջև, Արարատ Միրզոյանին առաջարկել է մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտային արտերկրում աշխատող հայ մասնագետներին իրենց գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման մեջ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ