Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արեն Ավետիսյան. «Հացին երգը»

am
Aren Avetisyan. <<Hats`in erge>>_33795

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արեն Ավետիսյանի՝ «Հացին երգը» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կներկայացվեն երիտասարդ ստեղծագործողի հացաթխման արարողության ավանդույթները ներկայացնող յուղաներկով կտավներն ու ջրաներկ էսքիզները, ինչպես նաև այդ ավանդույթների մասին պատմող գրքույկը: Ժողովրդի մեջ կենդանի մնացած ավանդույթներն ու սովորույթները, որոնք զետեղվել են գրքում, Արեն Ավետիսյանը հավաքել և թղթին է հանձնել՝ շրջելով գյուղերով:

Երեկոյի ընթացքում հեղինակի կատարմամբ կհնչեն գրքույկում տեղ գտած նյութերից հատվածներ, որից հետո ներկաները կվայելեն հացի արարմանը նվիրված հայկական ժողովրդական երգեր «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ։ Միջոցառումը կվարի «Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Լալա Մնեյանը:

 

Մուտքն ազատ է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ