Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Արևային կայանների տեղադրման աճի տեմպը նվազել է. Հայկ Հարությունյան

am
Arewayin kayanneri teghadrman achi tempe nvazel e. Hayk Harowt`yownyan _85771

Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը միացված է 458 արևային ինքնավար կայան՝ 5020,3 կվտ հզորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ՝ միացման ընթացքում է ևս 59 արևային կայան՝ 1523,0 կվտ հզորությամբ։ «Հուլիսին միացվել է 39 կայան՝ 513.5 կվտ հզորությամբ։ Աճի տեմպը նվազել է։ Պետք է ագրեսիվ քաղաքականություն տանել այս ուղղությամբ»,-գրել է նա:

Ավելի վաղ Հայկ Հարությունյանն այս թեմայով գրել էր. «Ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է երկրի ղեկավարության աջակցությունը։ Խնդրում եմ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որ կոչով դիմեն հանրությանը, որպեսզի արևային վահանակներ տեղադրեն ու դառնան էներգետիկ անկախության պայքարի առաջամարտիկներ։ Կարծում եմ՝ բոլորը համակարծիք պետք է լինեն, որ արևային էներգետիկայի զարգացմանն այլընտրանք չկա Հայաստանում, ու որ սա կարևորագույն երաշխիքներից է մեր երկրի կայուն զարգացման համար»։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ