Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արևելյան Ղութայում 48 ժամվա ընթացքում ավելի քան 100 մարդ է զոհվել. ՄԱԿ

am ru
Arewelyan Ghowt`ayowm 48 zhamva ent`ats`k`owm aveli k`an 100 mard e zohvel. MAK_47814

Ավելի քան 100 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձան Արեւելյան Ղութայում  վերջին երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Արեւելյան Ղութայում  շարունակվում են բախումները, ինչը վերջին 48 ժամվա ընթացքում  հանգեցրել է ավելի քան 100 մարդու մահվան: փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401բանաձեւի ընդունումից հետո, որը պահանջում է զինադադարի հաստատում, հաղորդումներ են ստացվում հարյուրավոր զոհերի եւ հազարավոր վիրավորների մասին, որոնք գրանցվում են մարտերի ընթացքում ցամաքային եւ օդային հարվածների պատճառով», - ասել է Դյուժարիկը.

Նա նաեւ ասել է, որ, անվտանգության բացակայության պատճառով ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները չեն կարողացել տվյալ տարածաշրջան մարդասիրական շարասյուն ուղարկել:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ