Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Առաջին անգամ Հայաստանում որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս

am es
Arhajin angam Hayastanowm orsashrjani ent`ats`k`owm ch`i t`owylatrvel kat`nasownneri ors_86107

Հիմք ընդունելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրամանում առաջին անգամ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս։ Բնապահպանության նախարարը նաև պաշտոնական գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ որսաշրջանի ընթացքում կենսառեսուրսների օգտագործման պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրավական գործընթացի վերահսկողությունն ուժեղացնելու առաջարկով։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ