Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Առաջնագծում ներկայիս «խաղաղությունը» ավելի շատ մտահոգություններ է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

am es
Arhajnagtsowm nerkayis <<khaghaghowt`yowne>> aveli shat mtahogowt`yownner e arhajats`nowm. Tigran Abrahamyan_84359

  Առաջնագծում իրավիճակն առաջին հայացքից խաղաղ է թվում, բայց դա միայն արտաքուստ: Այսպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը panorama.am-ի հետ զրույցում:

   «Օդում մի տեսակ լարվածություն կա, առաջնագծում այս «խաղաղությունը» ավելի շատ մտահոգություններ է առաջացնում, քան հանդարտություն»:

   Աբրահամյանը նկատում է, որ այս փուլում նկատելիորեն ակտիվացել են դիպուկահար խմբերը. «Դրանք  թույլ չեն տալիս, որպեսզի լարվածության «դոզան» նվազի: Ադրբեջանից հնչող կոշտ հայտարարությունները, կարծես թե, չեն դադարում»

   Հարցին, թե՝ կա՞ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավորություն, ասել է «Եթե խոսքը բանակցային պրոցեսին է վերաբերում, ապա՝ ոչ, եթե առաջնագծում իրավիճակի կտրուկ լարմանը՝ այո: Այն գործոնները, որոնք կարող են կանաչ լույս վառել Ադրբեջանի կտրուկ ակտիվացման համար, ավելի քան բավարար են. առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունների ու ադրբեջանական հանրության զգալի մասի ցանկություններով պայմանավորված»,- Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական եզրափակել է Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ