Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Առողջապահության փոխնախարարը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է կանանց եվրասիական համաժողովին

am
Arhoghjapahowt`yan p`okhnakharare Sankt Peterbowrgowm masnakts`owm e kanants` evrasiakan hamazhoghovin_100393

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը սեպտեմբերի 20-21-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցում է «Կանայք հանուն առողջության գլոբալ ռազմավարության զարգացման» եվրասիական երկրորդ համաժողովին: Այն նախագահում է  ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

 Հանդիպումը նպատակ ունի ընդգծել կնոջ դերն առողջապահական քաղաքականության մեջ, սերտացնել եվրասիական երկրների համագործակցությունը նշված ասպարեզում, գործնական կապեր ստեղծել մասնակից երկրների կառավարման համակարգում գործող կին գործիչների միջև:

Համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության և դրանց հետևանքով մահացության ընդհանուր ցուցանիշերը` շեշտելով, որ դրանց շարքում առաջատար են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, քրոնիկ թոքային հիվանդություններն ու դիաբետը: Հայաստանը, Նանուշյանի փոխանցմամբ, հավատարիմ է ԱՀԿ մոտեցումներին և այս ուղղությամբ ռիսկի գործոնների նվազեցումն առաջնահերթ անելիքներից է, մասնավորապես, ծխողների բարձր թվի նվազեցման առումով:

 

«ՀՀ առողջապահության նախարարի նոր կաբինետը որդեգրել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման քաղաքականությունը` առաջնահերթորեն կարևորելով հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումն ու բարդությունների կանխումը, որպեսզի հետագայում խուսափենք նաև ուշացած բուժման համար անհրաժեշտ ավելի բարձր ծախսերից»,-շեշտել է Նանուշյանը:

 

Փոխնախարարը ներկայացրել է նաև որոշ հիվանդությունների ուղղությամբ ներդրված սքրինինգային ծրագրերն ու դրանց արդյունքները` շեշտելով առաջիկայում նման նոր նախաձեռնությունների նպատակադրումը և առողջ կենսակերպի խթանմանն ուղղված քայլերը:

Համաժողովում հատուկ անդրադարձ է կատարվում նաև կանանց առողջության պահպանման հարցերին:

 Ակնկալվում է, որ այս հանդիպումը կհանդիսանա ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց հակազդման առումով կարևոր հարթակ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ