Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Արմավիրի ՌԱԿ «Արփի» ֆուտբոլային ակումբը տարին հաղթանակով է սկսել

en ru am
Armaviri RhAK  <<Arp`i>>  fowtbolayin akowmbe tarin haght`anakov e sksel_51558

Արմավիրի ՌԱԿ «Արփի» ֆուտբոլային ակումբի աղջիկները մարտի 24-ին և 25-ին ընկերական հանդիպումներ ունեցան Նորապատ համայնքի ֆուտբոլային թիմի և Արմավիր քաղաքի «Արմավիր» թիմի հետ։

Երկու հանդիպումներն էլ անցան համառ և դիտարժան պայքարի մթնոլորտում։

«Արփի» - «Նորապատ» խաղը ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ «Արփի» ակումբի, «Արփի» թիմից գոլերի հեղինակ դարձան Լուսինե Խաչատրյանը և Մերի Ղազարյանը՝ «դուբլ» ձևակերպելով։

Իսկ «Արփի» - «Արմավիր» հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով, գոլերի հեղինակ դարձան Լուսինե Խաչատրյանը և Շողեր Կավալսկայան։

Երկու ընկերական հանդիպումներն էլ մեծ կարևորություն ունեցան ակումբի համար, քանզի ցանկացած հանդիպում, հիանալի փորձի փոխանակում լինելով, կարևոր դեր է խաղում վերջինիս կայացման համար։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ