Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Արմավիրի ՌԱԿ «Արփի» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջնությունը սկսեց հաղթանակով

am en ru
Armaviri RhAK <<Arp`i>> fowtbolayin akowmbe Hayastani arhajnowt`yowne sksets` haght`anakov _59299

Մարտի 5-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադաշտում տեղի ունեցավ Արմավիրի ՌԱԿ «Արփի» - «Գյումրի» աղջիկների ֆուտբոլային ակումբների հանդիպումը։

Սա «Արփի» ակումբի անդրանիկ հանդիպումն էր Հայաստանի առաջնության շրջանակներում, որը  ակումբը անցկացրեց հաջողությամբ։

Հանդիպումը ընթացավ գերլարված պայքարի մթնոլորտում, երկու թիմերի անդամներն էլ ցուցադրեցին դիտարժան խաղ։

Առաջին խաղակեսում «Արփի» թիմի սրընթաց գրոհը տվեց իր արդյունքը՝ գոլի հեղինակ դարձավ Գոհար Պետրոսյանը: Հաշիվը  փոփոխության չենթարկվեց՝ խաղը ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ  «Արփի» ակումբի։

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ