Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Արմավիրի ՌԱԿ Երիտասարդական ակումբում նպատակները իրագործված ծրագրեր են դառնում

en ru am
Armaviri RhAK Eritasardakan akowmbowm npataknere  iragortsvats tsragrer en darhnowm   _42095

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում ինչպես միշտ առօրյան լեցուն է նորություններով: Օրերս նշել էինք, որ կամենում ենք երիտասարդության շրջանում անվճար դասընթացներ անցկացնել: Այսօր արդեն վստահորեն կարող ենք ասել, որ մեր նպատակը իրագործված է։ Մեկնարկել են անգլերենի և նկարչության անվճար դասընթացները։

Հաշվի առնելով դասընթացին մասնակցողների տարբեր աստիճանի գիտելիքները՝ անգլերենի դասընթացները կսկսվեն տարրական գիտելիքների մատուցմամբ: Նկարչության դասընթացները ուղեկցվում են նկարչության տարբեր ճյուղերի դասավանդմամբ ՝ գծանկարչություն, գեղանկարչություն, ստեղծագործություն. վերջինիս շնորհիվ մասնակիցների գիտելիքները ավելի հավաքական են դառնում։

Հաջորդ կարևոր նորությունը կապված է «Արփի» ֆուտբոլային ակումբի հետ: Այն ևս նպատակից վերածվել է իրագործված ծրագրի. ՌԱԿ «Արփի» աղջիկների ֆուտբոլային ակումբը սկսել է իր գործունեությունը։ Իսկ թիմն արդեն ունի ահրաժեշտ սպորտային համազգեստներն ու պարագաները, որոնք ձեռք են բերվել Նազիրյան ընտանիքի հովանավորությամբ։ Մեզ մնում է միայն սպասել թիմի հաջողություններին, որոնք, անկասկած, երկար սպասեցնել չեն տա։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ