Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում ամփոփեցին իրականացվող ծրագրերի արդյունքները

am en ru
Armaviri RhAK eritasardakan akowmbowm amp`op`ets`in irakanats`vogh tsragreri ardyownk`nere_65276

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում նախօրեին տեղի ունեցավ հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեց իրականացվող ծրագրերի ընթացքը: Ժողովին ներկա էր ՌԱԿ կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը:

Քանի որ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում իրականցավում են երեք կարևոր ծրագրեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում ժամանակ առ ժամանակ քննարկել արդյունքները և գրանցած հաջողությունները, որոնք, ի դեպ, երեք ծրագրերի դեպքում էլ ակներև են:

«Արփի» ֆուտբոլային ակումբը շարունակում է իր մարզումները և առաջնությունից զատ մասնակցում է նաև ընկերական հանդիպումների, որոնք անցկացնում է պատվով:

Նկարչական դասընթացի մասնակիցները ոչ միայն սիրով և մեծ պատասխանատվությամբ են մասնակցում դասընթացներին, այլև մասնակցում են տարբեր մրցույթների ու գրավում մրցանակային տեղեր:

Անգլերենի դասընթացները ընթանում են բնականոն հունով՝ գրանցելով մասնակիցների բարձր առաջադիմություն: Մասնակիցները արդեն կարողանում են գրել շարադրություններ, զարգացնում են նաև բանավոր գիտելիքները:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև ամառային հետաքրքիր ծրագրերի մասնակցելու հարցը, որոնք Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամների համար ամառային հանգիստը արդյունավետ պլանավորելու հիանալի առիթ են:

Արմավիրի ՌԱԿ ակումբը ամառային արձակուրդների ժամանակ ևս չի դադարելու ծավալել իր գործունեությունը: Շարունակվելու են նաև դասընթացները և ֆուտբոլի թիմի մարզումները:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ