Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում համատեղվում են հանգիստն ու երիտասարդական ծրագրերի իրականացումը

am
Armaviri RhAK eritasardakan akowmbowm hamateghvowm en hangistn ow eritasardakan tsragreri irakanats`owme_73159

Հուլիսի 1-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում տեղի ունեցավ հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր և նախագծեր։

Մինչ ժողովի մեկնարկը մասնակիցները ծանոթացան ակումբի երկու նոր անդամների հետ, որոնք իրենց հերթին խոստացան ակտիվորեն մասնակցել ակումբի նախագծերին։

Նախևառաջ քննարկվեցին ամառային արձակուրդները միմիանց հետ ավելի հաճախ հանդիպելու և քննարկումներ անցկացնելու համար որպես հիանալի առիթ օգտագործելու հնարավորությունը, որոշվեց ամեն շաբաթ կազմակերպել տարբեր հետաքրքիր թեմաներով քննարկումներ, որոնք կնպաստեն նոր և հին անդամների մտերմության խորացմանը։

Հաջորդիվ քննարկվեց մի շատ կարևոր հարց: Հաշվի առնելով այն, որ ՀՀ տարբեր քաղաքների ճանապարհների մուտքային հատվածներում տեղադրված են ցուցանակներ, որոնք բարի գալուստ են մաղթում մուտք գործողներին, առաջարկվեց Արմավիրի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելով քաղաք մուտք գործելիս առաջինը երևացող «Կարմիր» կամուրջի պատերի վրա նկարազարդումների և տեքստի համադրությամբ յուրահատուկ կերպով բարի գալուստ մաղթել քաղաք եկողներին: Քննարկումից հետո կազմվեց խումբ, որը կզբաղվի կազմակերպչական հարցերով և կհանդիպի քաղաքապետարանի աշխատողների հետ՝ նախագիծը ներկայացնելու և համաձայնության դեպքում համապատասխան թույլատվություն ստանալու համար։

Ժողովի ընթացքում հնչեցին նաև մի շարք առաջարկներ ակումբի անդամների հանգիստը և ժամանցը ավելի ակտիվ կազմակերպելու համար։

Անդամները առաջարկեցին կազմակերպել ակումբում երեկոյան կինոդիտումներ, նաև հաշվի առնելով, որ մոտենում է Վարդավառը, որոշվեց միասին նշել այն։

Անմիջապես ժողովից հետո յուրաքանչյուր նախագծի իրականացման համար կազմվեցին առանձին խմբեր, որոնք կզբաղվեն կազմակերպչական հարցերով՝ բնականաբար ստանալով նաև մնացած անդամների աջակցությունը։

Այս ժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում համատեղվում են հանգիստն ու նախագծերի իրականացումը։

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ