Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Արմեն Աշոտյանն ԱԺ-ում փորձեց խոսել վարչապետի «ուրվականի» հետ

am
Armen Ashotyann AZh-owm p`ordzets` khosel varch`apeti <<owrvakani>> het_66986

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չի մասնակցում ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին, քանի որ աշխատանքիային այցով գտնվում է Մոսկվայում:

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր հարցը սկսեց հետևյալ կերպ. «Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետն այս դահլիճում լիներ:
Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակա  դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»:

Հիշեցնենք դեպքի նախապատմությունը՝ 2017-ի հոկտեմբերին Կարեն Կարապետյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ներկա չէր եղել, քանի որ մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին:

Այդ հանգամանքին անդրադարձել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ասելով, որ ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր է ներկա գտնվել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
 «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրը ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում նա գտնվել չի կարող»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ