Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արմեն Գրիգորյանն ու Վալերի Օսիպյանը Տավուշում ծանոթացել են ժամկետային զինծառայողներին փոխարինած ոստիկանների ծառայությանը

am
Armen Grigoryann ow Valeri Osipyane Tavowshowm tsanot`ats`el en zhamketayin zintsarhayoghnerin p`okharinats ostikanneri tsarhayowt`yane_91486

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։

«Օգոստոսի 28-ին Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու ՀՀ Վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։

Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, քննարկեցինք ծառայությանն առնչվող մի շարք հարցեր», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

 

На данном изображении может находиться: 3 человекаНа данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, на улице

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ