Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Արմեն Խաչատրյանը՝ նախկին հայր Եղիան, իմ անձին վերագրում է լկտի սուտ և հերյուրանք. Տ. Մինաս ավագ քահանա Մարտիրոսյան

am
Armen Khach`atryane, nakhkin hayr Eghian, im andzin veragrowm e lkti sowt ew heryowrank`. T. Minas avag k`ahana Martirosyan_83351

 Հուլիսի 28-ին Երևան քաղաքի Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած եկեղեցամերժ ցույցի ժամանակ ցուցարար Արմեն Խաչատրյանը (նախկինում` հայր Եղիա) իմ անունից հայտարարություններ է տարածել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ Տ. Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը:

Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

Ցուցարար Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ տարիներ առաջ իր և իմ` տեր Մինաս քահանա Մարտիրոսյանիս միջև կայացած զրույցի ընթացքում ես, իբրև թե, իրեն ասել եմ, որ դպրանոցի ներկայիս վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը` Արման) դպրանոցում ուսանելու տարիներին եղել է անկարգ սան, և իր (Արմեն Խաչատրյանի) հարցին, թե այդ դեպքում ես, որպես դպրանոցի տեսուչ՝ ինչու՞ չեմ հեռացրել նրան դպրանոցից, իբր թե, պատասխանել եմ, որ Արման Սարոյանը կաթողիկոսի քրոջ որդու` Հայկ Պռոշյանի (ներկայումս` Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան) ընկերն է, ուստի այդ պատճառով ի զորու չեմ եղել նրան հեռացնել:

 Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել իմ և Արմեն Խաչատրյանի (նախկին հայր Եղիա) միջև, և վերջինիս կողմից իմ անձին եղած բոլոր վերագրումները լկտի սուտ և հերյուրանք են:

   Նախ, ուզում եմ հստակ ընդգծել, որ Արման Սարոյանը (ներկայումս` Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) իմ տեսչության տարիներին անկարգ սան չի եղել և, ընդհանրապես, նրան դպրանոցից հեռացնելու որևէ պատճառ չի եղել:

 Երկրորդ հանգամանքն այն է, որ Գարեգին Բ Կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուսանելու տարիներին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է եղել` Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հետևաբար, ես չէի կարող խոսքի մեջ շեշտել, թե Արման Սարոյանը կաթողիկոսի քրոջ որդու ընկերն է եղել: Այդ տարիներին Գարեգին Սրբազանը (Գարեգին Բ Կաթողիկոսը) եղել է Վազգենյան հոգևոր դպրանոցի վերատեսուչը, ում՝ բոլոր սաների հանդեպ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը շատ հստակ է եղել:

 Իհարկե, տեսչական բազմամյա ծառայության փորձառությունն ինձ հուշում է, որ Արմեն Խաչատրյանի կողմից թերևս փորձ է արվելու այս հերքումը ներկայացնել իբրև պարտադրված մի գրություն: Ուզում եմ նրան խորհուրդ տալ, որ թույլ ճշմարտությունն առավել արժեքավոր է, քան պարարտ սուտը>>,- եզրափակում է իր գրառումը Տ. Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը:
 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ