Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՌԱԿՆԵՐ

Արոնյանի հաջորդ մրցակիցը Բադեն-Բադենի մրցաշարում Վաշիե-Լագրավն է

am ru
Aronyani hajord mrts`akits`e Baden-Badeni mrts`asharowm Vashie-Lagravn e_53047

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարում ապրիլի 5-ին կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Զույգեր կկազմեն Մայերը և Կարլսենը, Նայդիչը և Բլուբաումը, Անանդը և Կարուանան, Յիֆանը և Վիտյուգովը:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 3 շախմատիստներ են՝ Կարուանան, Վաշիե-Լագրավը, Վիտյուգովը: 4-5-րդ տեղերը կիսում են Արոնյանը և Կարլսենը, ովքեր ունեն 2,5 միավոր:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ