Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ քաղաքական հարաբերակցությունը քիչ թե շատ կայուն է. Խոսրով Հարությունյան

am
Artahert` entrowt`yownneri masin karogh e khosk` linel, erb k`aghak`akan haraberakts`owt`yowne k`ich` t`e shat kayown e. Khosrov Harowt`yownyan_61511

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հայեցակարգային ելույթն էր. «Նիկոլ Փաշինյանը թե արտաքին, թե ներքին անվտանգության հարցերում հռչակեց այն նույնը, ինչ Կարեն Կարապետյանի կառավարությունը, եւ սա պատահական չէ, քանի որ այն իրողությունը, որի մեջ մենք ապրում ենք, թելադրում է իր պահանջները,  անկախ նրանից, թե ով է գտնվում կառավարության ղեկին, այդ իրողությունների հետ պետք է հաշվի նստել»:

 

 

 

Ըստ բանախոսի. «Հանրապետական կուսակցության մեջ միասնականության ոգին  շատ բարձր է, դա պայմանավորված է նրանով, որ բոլորը գիտակացում են այն պատասխանատվությունը, որը կրել են եւ կրելու են հետագա զարգացումներում՝ որպես քաղաքական ուժ, մի կուսակցություն է, որի կենսագրությունը կապված է անկախության հետ, մի կուսակցություն, որի ակունքներում կանգնած է եղել Աշոտ Նավասարդյանը,  Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն  Սարգսյանը, Սերժ Սարգսյանը: Այս կուսակցությունը չի կարող պատմության արխիվներում հայտնվել, նա դեռ դերակատարում ունի եւ հանրապետականները դա շատ լուրջ գիտակցում են»:

 

Խոսրով Հարությունյանը վստահ է, որ հանրային կյանքի կազմակերպման համար շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հապճեպ, անհապաղ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը. «ժամանակը շատ էական նշանակություն ունի, այսօր դուք ունեք բարձր ռեյտինգ, բայց երկու ամիս հետո կարող է այդ ռեյտինգից բան չմնալ: Ես ձեզ ուզում եմ հիշեցնել. 2013 թ.  Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ 540 հազար ձայն, «Հանրապետականից» հետո ամենաազդեցիկ քաղաքական ուժն էր: Թվում էր, թե լուրջ հնարավորություն է այդ ամենը դարձնելու կապիտալ, իշխանություններին հակադրվելու, կոնստրուկտիվ օպոզիցիոն  դերակատարություն ստանձնելու, հանրային կյանքին օգուտ բերելու համար: Բայց, կներեք, երկու ամիս հետո հազիվ կարողացան հաղթահարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում նվազագույն շեմը, սա պետք է նկատի ունենալ, ես չեմ ասում՝ անպայման այդպես  կլինի, բայց  արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ քաղաքական հարաբերակցությունը քիչ, թե շատ կայուն է»:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ