Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը. Արամ Սարգսյան

am
Artak Zeynalyane Erewani k`aghak`apet entrvelow depk`owm aveli e owzheghats`nelow varch`apeti dirk`ere. Aram Sargsyan_99435

Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արտակ Զեյնալյանի հաղթելու դեպքում  Նիկոլ Փաշինյանի դիրքերը կթուլանան:

«Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետ է առաջադրվում, ոչ թե ՀՀ վարչապետ»,-հավելեց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ պետք չէ Երեւանի քաղաքապետի ընտրությունները կապել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ. «Չի կարելի ասել՝ քաղաքապետի ընտրություններում պետք է հաղթի Հայկ Մարությանը, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը. մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի»:

Պատգամավորի համոզմամբ՝ Ազգային ժողովը ցրելու խնդիր չէր առաջանա, եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ ուղղությամբ տաներ այն գիծը, որն առկա էր հեղափոխությունից հետո։

Ըստ պատգամավորի, այնուամենայնիվ, մեր երկրի քաղաքական կյանքը ճշգրիտ հենքի վրա դնելու համար հարկավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Գործող խորհրդարանն ու հանրային մոտեցումներն իրար հետ համահունչ չեն. կա հասարակության ու քաղաքական ուժերի հակադրություն: Էս հակադրությունը վտանգ է մեր երկրի համար, եւ էս խնդիրը պետք է լուծվի շուտափույթ խորհրդարանական ընտրությունների միջոցով»,- ասաց նա։

Արամ Սարգսյանի խոսքով՝ ժամանակին խորհրդարանում Փաշինյանին հաջողվել է լեզու գտնել խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ, եւ հիմա էլ նա կարող է այդ ուժերի հետ համաձայնության գալ։

«Այսօր էլ կարող է գալ ԱԺ եւ փորձել այդ մարդկանց հետ կոնսենսուսի գալ, բացատրել մարդկանց, որ երկիրն այս իրավիճակից հանելու ձեւը դա է, որ խորհրդարանը ցրելն իր մեջ վտանգ չի պարունակում, սա փորձել է պետք»,- ասաց նա։

«Ես ուզում եմ, որ այս քարոզարշավը իր ծանր ու բարդ նոտաներից իջնի ներքեւ, գա հեղափոխության սկզբին, երբ Փաշինյանը փորձում էր ձեւավորվել ազգային համաձայնության կուսակցություն, թող իշխանությունը գա նրան՝ ինչից սկսել է»,- հավելեց Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ