Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արտակարգ ռեժիմի դրության կարիքը չպետք է լինի. Վիգեն Սարգսյան

am
Artakarg rhezhimi drowt`yan karik`e ch`petk` e lini. Vigen Sargsyan_56511

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պարզաբանել է` որ դեպքում բանակը կարող է ներգրավվել ներքին գործընթացներում

 «ՀՀ օրենսդրությունը մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որից հետո Զինված ուժերը կարող են ներգրավվել ներքին գործընթացներում: Պետք է վստահ լինեք, եւ մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ Զինված ուժերը կարող են ներգրավվել եւ ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ ռեժիմի պարագայում է եւ շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար: ԶՈւ կարող են ներգրավվել միայն «լրացուցիչ ուժի օգտագործման ձեւով, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները: Ես չասացի, որ կա ուժի մտադրություն, ես ասացի, որ օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է եւ իմ, ինչպես նաեւ, վստահ եմ, բոլոր մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ դրա կարիքը, այսինքն` արտակարգ ռեժիմի դրության կարիքը չպետք է լինի` ոչ հիմա, ոչ հետագայում», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ