Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է

am en
Arts`akh ayts`elats zbosashrjikneri k`anakn achel e_38859

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի տեղեկացմամբ, Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 տոկոսով, իսկ 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով:

 

 

«Մենք նաև ցուցանիշները համեմատում ենք 2015 թվականի հետ, որովհետև հայտնի է, որ 2016 թվականին զբոսաշրջության բնագավառում ունեցանք անկում: Երբ խոսում ենք զբոսաշրջության աճի մասին, ասել, որ միայն 2017-ի իրականացրած աշխատանքի արդյունքում է, ճիշտ չէ: Այս արդյունքը վերջին տարիների ակտիվ քարոզարշավի շնորհիվ է: Այցելությունների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, հետո ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իրանը և այլն: Արցախի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների միջոցով կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների հետաքրքրությունների թիրախում  են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Տիգրանակերտը: Նախատեսում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսներին: Այս տարի Ռուսաստանից ենք սպասում այցելությունների աճ, որովհետև այս շուկան թիրախավորել ենք: Աշխատում ենք նաև եվրոպական ուղղությամբ»,- հայտարարել է Արտակ Գրիգորյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ