Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

am
Arts`akhi AGN ghekavare handipel e HH ardaradatowt`yan nakharar Artak Zeynalyani het_75779

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։

Ինչպես Հայ ձայնը տեղեկացավ  Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ