Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արցախի հյուսիսային սահմանի դժվարամատչելի դիրքերից` «սելֆիի ժամ» (լուսանկարներ, տեսանյութ)

am
Arts`akhi hyowsisayin sahmani dzhvaramatch`eli dirk`erits`` <<selfii zham>> (lowsankarner, tesanyowt`)_101009

  Նոր կառավարությունը փորձեց աննախադեպ ու բացառիկ դարձնել Հայաստանի Անկախության 27-րդ տարեդարձը: Անակնկալների շարքում կազմակերպիչները  նախատեսեցին հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանվեց «սելֆիի ժամ»։

  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ «սելֆիի ժամ»-ի նպատակն այսպես մեկնաբանեց, որ քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ։

Թե ո՞վ, որտե՞ղ, ու ինչպե՞ս անցկացրեց իր «սելֆիի ժամ»-ը, ինչպես ասում են՝ ճաշակի հարց է:

  Իսկ մեր ուշադրությունը գրավեց Արցախի հերոս,  գեներալ-լեյտենանտ  Արշավիր Ղարամյանի նախաձեռնությունը՝ գնալ սահման ու երկրի պաշտպան տղաների հետ նշել Անկախության տոնը. <<Եվ հենց այնտեղ լեռներում տղաների հետ էլ կազմակերպեցին   «սելֆիի ժամ»>>,-մեզ հետ զրույցում ժպիտով նկատեց գեներալ-լեյտենանտը: 

 

<<Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը որոշեցինք նշել այդ անկախության երաշխավորի  Հայոց Բանակի հզոր տղաների հետ Արցախի հյուսային սահմանի ամենադժվարամատչելի դիրքերից մեկում` «06»-ում>>, ասում է Արշավիր Ղարամյանը:

 Ապա հավելում է՝ այցելությունն արդյունավետ էր. <Շնորհավոր տոնդ Հայ Զինվոր>: 

 

Տեսանյութում՝ ճանապարհ դեպի Մռավի գագաթը

Управление  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ