Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Արցախի պարտքերի մարումը կհետաձգվի, տույժերը ներվելու են

am
Arts`akhi partk`eri  marowme khetadzgvi, towyzhere nervelow en_33828

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերին 24,6 մլն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ էր տրամադրել Արցախի հանրապետությանը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով: Վարկը պետք է մարվեր մինչեւ այս տարվա ապրիլ: Չի մարվել ու Հայաստանի կառավարությունը որոշել է ժամկետ տալ Արցախի կառավարությանը. գումարի մի մասը՝ 435,841 կմարվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20, իսկ մնացածը՝ մինչեւ 2020 թվական : Վարկային պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` կներվեն: Որոշումը կկայացվի ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ