Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արցախից կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին

am
Arts`akhits` kmasnakts`en Nikol P`ashinyani, ogostosi 17-in hravirats hanrahavak`in_86123

Արցախից կմասնակցեն իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին, հայտնում է Արցախպրեսը:

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախում գործող «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

«Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը միասնական է և Մայր Հայրենքիում սկսված քաղաքական իրադարձությունների հետ է կապում իր լուսավոր ապագան:

Այս համատեքստում մեր համոզմամբ Արցախը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից, հատկապես որ վերջին փոփոխությունները, կարծեք թե, բախտորոշ շրջադարձ են ուրվագծում նաև բանակցային գործընթացի համար: Անե՛նք մեր քայլը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտնում է նաև, որ միջոցներ է հայթայթում Երևան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ