Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Արցախում նշվեց Պաշտպանության բանակի հովանավոր սրբի հիշատակության տոնը

am
Arts`akhowm nshvets` Pashtpanowt`yan banaki hovanavor srbi hishatakowt`yan tone_82735

Հուլիսի 22-ին Արցախի Պաշտապնության նախարար Լևոն Մնացականյանի և ՊԲ ավագ գնդերեց Սարգիս սարկավագ Աբյանի նախաձեռնությամբ հանդիսավոր պայմաններում նշվեց Պաշտապնության բանակի հովանավոր և բարեխոս Սուրբ Գրիգորիս Հայրապետի հիշատակության տոնը:

Դեռևս 2017 թ հոկտեմբերի 10-ին  ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ խաչվառների հանձնման հանդիսավոր արարողակարգ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց և ԶՈՒ զորամիավորումների ու զորատեսակների հրամանատարներին հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու սրբերի անունները կրող խաչվառներ, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է տվյալ զորատեսակի բարեխոս և պահապան սուրբը:

 Տոնի օրը Պաշտպանության բանակի շտաբից ավագ գնդերեցը դուրս բերեց Սրբի անունը կրող խաչվառը և այն տարվեց Ամարասի վանական համալիր, որտեղ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ: Պատարագիչ Սրբազան Հայրն իր խոսքում կարևորեց այս նախաձեռնությունը և անդրադառնալով Սուրբ Գրիգորիսի կերպարին՝ հորդորեց ներկա զինվորներին, սպաներին, որպեսզի սրբի վարքն իրենց կյանքի ուղենիշ դարձնեն և շարժվեն հավատքի ուղով: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց օրհնության կարգ՝ հայոց բանակի ու սահմանը պաշտպանող ողջ զինվորյալ դասի համար: Պատարագին ներկա էին ԱՀ Պաշտապնության բանակի հրամանատարական կազմը՝ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, ՊԲ զորամասերի գնդերեցներ, ինչպես նաև միավորումների և զորամասերի հրամանատարեր՝ իրենց անձնակազմով: Պատարագի ավարտից հետո Ամարասի վանական համալիրում Պաշտպանության բանակի կողմից ներակներին մատուցվեց ճաշ՝ Արցախյան ավանդական կուրկուտ:

 

Հայցենք Սուրբ Գրիգորիս Հայրապետի բարեխոսությունը, որպեսզի Երկնային Տերն Իր սպառազինությամբ անսասան պահի՝ հայոց բանակն ու հայ զինվորի մարտական ոգին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ