Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արցախցի դաշնակահարուհին հաղթել է «Կարնեգի Հոլում» կայացած մրցույթում

am ru
Arts`akhts`i dashnakaharowhin haght`el e <<Karnegi Holowm>> kayats`ats mrts`owyt`owm_42314

Արցախցի դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը փետրվարի 3-ին Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» տեղի ունեցած «Forte international competition» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Անահիտը նաև ստացել է հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալ:


Ինչպես հաղորդում է Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը, Անահիտ Առուշանյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Միայն 2017 թվականին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Կանարյան կղզիներում հոկտեմբերին կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին արժանացել է «Գրան-պրի» մրցանակի, նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած «Մանհեթեն» միջազգային երաժշտական մրցույթում՝ առաջին մրցանակի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ