Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Արցախյան հարցը խաղաղ լուծում չունի, լուծվելու է ռազմական ճանապարհով. քաղաքագետ

am
Arts`akhyan harts`e khaghagh lowtsowm ch`owni, lowtsvelow e rhazmakan chanaparhov. k`aghak`aget_38877

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատեց. Արցախյան հարցը խաղաղ լուծում չունի, այն ի վերջո լուծվելու է ռազմական ճանապարհով:

 

 

Ըստ բանախոսիՀայաստանն անընդհատ պետք է ապակայունացնի Ադրբեջանի վիճակը, իսկ այդ երկիրը քայքայելու ուղղությամբ համագործակցի Իրանի եւ թալիշների հետ. «Ադրբեջանի հետագա զինումը կարող է խիստ բացասական դեր ունենալ Իրանի հարցում: Մինչդեռ Իրանը բացարձակ սխալ քաղաքականություն է իրականացնում Ադրբեջանի հանդեպ, չեզոքություն ցուցաբերում նրա զինման նկատմամբ: Այդ է պատճառը, որ ամենևին չպետք է ֆետիշացնել այդ երկրի իշխանություննների չեզոք վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցը չէ, և զենքի մատակարարումները բացառապես կոմերցիոն բնույթ են կրում: Ներքին իմաստով դրանք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական  դաշնակիցն է, և զենքի մատակարարումները մեր երկիր որևէ կարգ չեն խախտում: Մենք պետք է աշխատենք, բացատրենք այս տարբերությունը, որովհետև ԱՄՆ- ն խոշոր երկիր է և կարող է շատ մանրուքներ չնկատել: ԱՄՆ-ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ մեկ նպատակ ունի՝ ՌԴ-ն դարձնել ժողովրդավարական երկիր, քաշել նրա ատամները: Ռուսաստանը զենքի հրեշ է և կարող է ապակայունացնող դեր խաղալ տարածաշրջանում: Ապրիլյան պատերազմն, ըստ էության, սանձազերծվեց Ռուսաստանի զենքի մատակարարման արդյունքում, սակայն հայկական բանակի սկզբունքային դիմադրությունը դիմադրեց դաշնակցի սադրանքներին: Արևմուտքը պետք է օժանդակի Հայաստանին՝ դիմակայելու Ռուսաստանի ճնշումներին»,- կարծում է Լեւոն Շիրինյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ