Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Արցախյան հիմնահարցի կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է լինի լիարժեքորեն ներգրավված. Նիկոլ Փաշինյան

am ru
Arts`akhyan himnaharts`i kargavorman verjnakan p`owlowm Arts`akhe petk` e lini liarzhek`oren nergravvats. Nikol P`ashinyan_79635

   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին ասելով հետևյալը.

  «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դիրքորոշումներում արտահայտվել են այն բանաձևերը, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախյան խնդրում լուծում չի լինելու: Բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված են, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում պետք է Արցախը լինի լիարժեքորեն ներգրավված»,-այսօր լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

   Ապա վերստին շեշտադրելԵթե խոսում ենք Արցախյան հարցի վերջնական կարգավորմանը Արցախի ներգրավված լինելու մասին, դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես չենք կարող խոսել: Արցախում՝ իմ ասուլիսի ժամանակ ասել եմ, որ պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել, և այդ մասին հիմա էլ ենք ասում»:

   Փաշինյանն ասել է թեԲանակցության նյութ կա, նյութերին պետք է ամբողությամբ ծանոթանանք, հիմա այդ փուլում ենք: Պետք է ծանոթանանք, վերլուծենք, բանակցենք, քանի որ բանակցությունն ինքնին նույնպես օգտակար է»:

  ՀՀ վարչապետը շեշտել է բանակցային գործընթացում կողմերի միջև վստահության մթնոլորտի կարևորությունըՊետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որպեսզի հարցը կարգավորվի: Առանց վստահության մթնոլորտի հնարավոր չէ հարցը կարգավորել: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի ձևավորվի կարգավորման մթնոլորտ»:

   Անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին. «Մենք նաև ասում ենք, որ մեզ համար անընդունելի է այդ ռազմաշունչ և ագրեսիվ հռետորիկան, որը շարունակ վարում է Ադրբեջանը: Մենք միջազգային հանրության, համանախագահներին ասում ենք, որ պատրաստ ենք անկեղծորեն ջանքեր գործադրել Արցախի հարցի կարգավորման համար: Սակայն պետք է արձանագրենք, որ Արցախի հարցի կարգավորման համար պետք է կարգավորման մթնոլորտ: Այդ մթնոլորտը խաթարող ոչ մի գործողություն իրենք չեն տեսնի հայ ժողովրդի,  Հայաստանի կողմից»:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքում  ագրեսիվության մեծացմանը, վարչապետ Փաշինյանն այն  պայմանավորում է Ադրբեջանի իշխանության մոտ առկա մտավախությամբ, թե ադրբեջանցի  ժողովուրդը կարող է ոգևորված լինել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններով և այս գործընթացը կարող է նաև տարածվել Ադրբեջանում: Հետևաբար, Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել երկրում առկա խնդիրներից ու կենտրոնացնել  Արցախի վրա:

Փաշինյանն այս համատեքստում շեշտադրեցՄենք ասել ենք, որ հեղափոխությունը մաքուր ներքին հայաստանյան պրոցես է: Սրանով ամեն ինչ ասված է»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ