Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Արծվաշենցիները պահանջում են, որ վարչապետն անձամբ լսի իրենց. բողոքի ակցիա Երևանում

am
Artsvashents`inere pahanjowm en, or varch`apetn andzamb lsi irents`. boghok`i akts`ia Erewanowm  _100221

 Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Ճամբարակի բնակիչները՝ Արծվաշենից տեղահանվածները: Արծվաշենցիները պահանջում են նախկին կառավարությունների խոստացած ու չտրամադրած փոխհատուցումները, միաժամանակ հայտարարելով՝ ոչ մեկի խոստմանը չեն հավատում:

 

 Եվ հիմա  Երևան են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ու իրենց խնդիրները նրան ներկայացնելու համար:

 

«Նախկին կառավարությունը մեզ խոստացել է ամեն տան դիմաց 1 մլն դրամ փոխհատուցում տալ: Եկել են, գրանցել, գնացել ու ոչ մի կոպեկ չեն տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ճանբարակցիներից մեկը

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ նկատեց. «Մենք Արծվաշենից տեղափոխվել ենք Ճամբարակ, որտեղ փայտաշեն տներում մոլոկաններ էին ապրում: Հիմա այդ տները փտել են, քանդվում են»Արծվաշենցիների հաշվարկով, յուրաքանչյուր տան վերանորոգման համար շուրջ 20 000 դոլար է անհրաժեշտ:

 

Բողոքի ակցիայի մասնակիցներին կառավարության շենքի մոտ դիմավորեց վարչապետի վերահսկողական ծառայության նամակների, դիմումների վարչության պետ Հարություն Գևորգյանը: Նա հայտնեց, որ խնդրի մասին առաջին անգամ է լսում:

«Մենք առաջարկեցինք խնդիրը փաստաթղթերով ներկայացնել մեզ, որպեսզի կարողանանք ծանոթանալ խնդրին ու հասկանանք, թե ինչպես կարող ենք մեր իրավասության շրջանակներում լուծել»,- լասաց Գևորգյանը:

Ճամբարակցիներին, սակայն, այս պատասխանը չգոհացրեց: Մարդիկ վրդովվեցին, հայտարարեցին, որ ամեն անգամ այդքան ճանապարհ անցնելու ու Երևան հասնելու հնարավորություն չունեն: Եվ  պահանջեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ լսի իրենց խնդիրների մասին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ